Показаны сообщения с ярлыком Աստվածաշնչից. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աստվածաշնչից. Показать все сообщения

Աստված ամեն բան տեսնում և լսում է։ Ասեղը և չկատարած խոստումը

   Ասեղի պատմությունը։ (Շատ հետաքրքիր պատմություն)
Սուսաննա Սարգսյանի վկայությունը ասեղի մասին։ 
Պատմում է Սուսաննա Սարգսյանը։ Տեսանյութը այստեղ
¹ Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։ Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։
² Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։
³ Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները,
⁴ Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։
⁵ Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։
⁶ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։
⁷ Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։
⁸ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։
⁹ Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին,
¹⁰ Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։
¹¹ Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։
¹² Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։
¹³ Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։
(Սաղմոս 139:1-13)

Հեսուի գիրքը

Գլուխ 1
¹ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով.
² «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։
³ Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։
⁴ Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։
⁵ Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
⁶ Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։
⁷ Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։
⁸ Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։
⁹ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
¹⁰ Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց.
¹¹ «Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանան գետով, որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։
¹² Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց.
¹³ «Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։
¹⁴ Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանան գետի այս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց,
¹⁵ մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։
¹⁶ Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։
¹⁷ Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։
¹⁸ Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

Գլուխ 2
¹ Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։
² Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։

Աստծո հզոր ծրագիրը պատերազմում։ (Գեդեոն)

Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։ Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։ Ամբողջը լսեք այստեղ

Փառավոր հաղթանակ պատերազմում։ Հզոր օրինակ Աստվածաշնչից։

Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։ Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։ Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։ Կարդում եմ «Նոր Արարատ 2019թ» Աստվածաշնչից։ Լսեք այստեղ

Աղոթքը պատերազմում։ Հզոր օրինակ Աստվածաշնչից։

Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ … Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։ Դիտեք այստեղ

Պատերազմական հզոր օրինակ Աստվածաշնչից։ Լսեք մինչև վերջ

Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։ Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։ Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։ Լսել ամբողջը

Թագավորի կարծիքը այս կյանքի մասին։

Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։ Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։ Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին»։ Շատ հետաքրքիր է, լսեք այստեղ։

Աստծո օրենքներից հատված

Սուտ լուր չտարածես: Անօրենի հետ ձեռքդ չդնես, որ անիրավ վկա դառնաս։
Չարություն անելու համար բազմությանը չհետևես, և չխոսես դատաստանի մեջ իրավունքը ծռելու համար շատերի ետևից խոտորելով։ Եվ աղքատին աչառություն չանես նրա դատումը։
Եթե քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինես, անպատճառ իրան դարձնես նրան։ Եթե տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, և չկամենաս նրան ազատել, անպատճառ նրա հետ էշն ազատես։ Քո աղքատի իրավունքը չծռես նրա հետ դատվելիս։ Սուտ խօսքից հեռու կաց, և անմեղին ու արդարին մի մեռցնիր: Որովհետև ես չարին չեմ արդարացնի։ Եւ կաշառք չառնես, որովհետև կաշառքը կուրացնում է աչքաբացներին, և շուռ է տալիս արդարների բանը։ (Ելից 23:1-8)

Հզոր թագավորը Աստծո առջև:

   Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագաւորին։
Տասնեւերկու ամսից հետո նա ճեմում էր թագաւորական պալատի վրա որ Բաբելոնումն է։ Թագաւորը պատասխանեց եւ ասեց. Ահա այն մեծ Բաբիլոնը, որ ես թագաւորութեան տուն եմ շինել իմ մեծ զօրութեամբը եւ իմ մեծութեան փառքի համար։ Խօսքը դեռ թագաւորի բերանումն էր, որ երկնքիցը մի ձայն իջաւ թէ Քեզ են ասում, ով Նաբուգոդոնոսոր արքա, թագաւորութիւնդ գնաց քեզանից։ Եւ մարդկանցից քեզ պիտի արտաքսեն եւ դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակութիւնը, խոտ են ուտեցնելու քեզ արջառների պէս. Եւ եօթը ժամանակ է անց կենալու քեզ վրա մինչեւ որ իմանաս թէ Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վրա, եւ ում որ ուզում է՝ տալիս է այն։ Նույն ժամումը կատարուեցաւ խօսքը Նաբուգոդոնոսորի վրա. Եւ մարդկանց միջից արտաքսուեցաւ, եւ խոտ էր ուտում արջառների պէս, եւ երկնքի ցօղովը թրջվում էր նորա մարմինը մինչեւ որ նորա մազերը երկարացան ինչպէս արծիւներինը, եւ նորա եղունգները թռչունների պէս։
   Եւ այն օրերից հետո ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացրի դէպի երկինքը, եւ խելքս ինձ վերայ եկաւ եւ Բարձրեալին օրհնեցի, եւ գովեցի եւ փառաւորեցի հաւիտեանս կենդանի եղողին, որի իշխանութիւնը հաւիտենական իշխանութիւն է եւ նորա թագաւորութիւնը դարէ ցդար։ Եւ երկրիս բոլոր բնակիչները ոչինչի պէս են համարվում, եւ նա իր ուզածին պէս է անում երկնքի զօրքովը եւ երկրի բնակիչներովը, եւ մէկը չ՛կա որ զարկէ նորա ձեռքին եւ նորան ասէ. Ի՞նչ ես անում։
   Այն ժամանակ խելքս ինձ վրա եկաւ, եւ իմ թագաւորութեան փառքը, իմ պատիւը եւ իմ մեծվայելչութիւնը եկաւ ինձ վրա. Եւ իմ խորհրդականներն եւ իմ մեծամեծներն որոնեցին ինձ, եւ ես հաստատուեցա իմ թագաւորութեան վրա, եւ չափազանց վեհափառութիւն տրուեցաւ ինձ։ Արդ ես Նաբուգոդոնոսորս գովում, բարձրացնում եւ փառաւորում եմ երկնքի թագաւորին, որովհետեւ նորա բոլոր գործերը ճշմարտութիւն՝ եւ նորա ընթացքը իրաւունք են, եւ որովհետեւ ամբարտաւանութեամբ վարուողներին նա կարողանում է ցածացնել։ (Դանիելի մարգարեություն, 4րդ գլուխ)

Իմ անվան համար...

Իմ անվան համար ուշացնում եմ Իմ բարկությունը, և Իմ փառքի համար Ինձ պիտի ետ պահեմ քեզ դեմ, որպես զի քեզ չփչացնեմ։ Ահա ես քեզ մաքրեցի, և ոչ թե արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում։ Իմ պատճառով, Իմ պատճառով պիտի անեմ, որովհետև ի՜նչպես պղծվում է իմ անունը. Եվ ես իմ փառքը ուրիշին չեմ տա։ Եսայիա 48:9-11

«...այնպես կլինի աշխարհքիս վերջում»:

   Այն ժամանակ Հիսուսը ժողովուրդներին թողնելով եկավ տուն, եւ Նրա աշակերտները Նրա մոտ եկան եւ ասացին. «Մեկնիր մեզ արտի որոմների առակը»։ Նա էլ պատասխան տվեց եւ ասաց նրանց.
  «Բարի սերմը ցանողը մարդի Որդին է։ Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նրանք են,
որ արքայության որդիքն են. Եւ որոմները չարի որդիքն են։ Եւ թշնամին, որ նրանց սերմեց, սատանան է. Եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։ Արդ՝ ինչպես որ որոմները հավաքվում են եւ կրակով այրվում, այնպես կլինի աշխարհքիս վերջում։ Մարդի Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրա արքայությունից կհավաքեն բոլոր գայթակղությունները եւ անօրենություն գործողներին. Եւ կգցեն նրանց կրակի փռան մեջ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։ Այն ժամանակ արդարները կծագեն ինչպես արեգակը իրենց Հոր արքայության մեջ։

Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսի»։
Մատթեոս 13:36-43

Եւ ամեն ով որ մեղանչում է...

Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրենություն էլ է անում, եւ մեղքն է անօրենությունը։ Եւ գիտեք, որ Նա հայտնվեց, որ մեր մեղքերը վեր առնի. Եւ Նրանում մեղք չկա։ Ամեն ով որ Նրանում մնում է՝ չի մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չի տեսել Նրան, եւ ոչ էլ ճանաչել Նրան։ Մանկունք, ոչ ոք ձեզ չխաբի. նա որ արդարություն է անում, արդար է, ինչպես Նա էլ արդար է։ Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է, որովհետեւ սատանան հենց սկզբիցը մեղանչում է, նրա համար հայտնվեց Աստծո Որդին, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չէ անում. որովհետեւ Նրա սերմը նրանում մնում է, եւ չի կարող մեղանչել, որովհետեւ Աստվածանից է ծնված։ Սրանով են հայտնի Աստծո Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ա Հովհաննես 3:4-10

Որովհետև նա շատերին է խոցոտել ու վայր գցել...

  1 Որդեակս, պահիր իմ խոսքերը, և իմ պատվիրանքները թագցրու քեզ մոտ։ 2 Պահիր իմ պատվիրանքները որ ապրես, և իմ օրենքը՝ քո աչքի բիբին պես։ 3 Քո մատներին կապիր նրանց, նրանց գրիր քո սրտի տախտակի վերայ։ 4 Իմաստութեանն ասիր. «Իմ քյրն ես.» և հանճարին «Ծանոթ» կանչիր։ 5 Որ քեզ պահե օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խոսքերը շողոքորթում են։ 6 Որովհետև իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։ 7 Եւ տեսայ անմիտների մեջ և նկատեցի երիտասարդ պատանիների մեջ մեկ պակասամիտին, 8 Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, և նրա տան ճանապարհը բռնեց, 9 Օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերվայ խավարը կոխել էր։
  10 Եւ ահա մի կին նրան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով և նենգավոր սրտով. 11 Նա աղաղակող էր և սանձակոտոր. նրա ոտները չէին կենում իր տանը։ 12 Երբեմն դուրսը, երբեմն հրապարակներումը, և ամեն անկյունի մոտ դարանամուտ էր լինում։ 13 Եւ սա բռնեց նրան և համբուրեց նրան, երեսը պնդացրեց և ասեց նրան. 14 Ես խաղաղութեան զոհեր պիտի անեի, այսօր կատարել եմ իմ ուխտերը. 15 Նրա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու և գտայ քեզ. 16 Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով, 17 Ննջարանիս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ խնկել։ 18 Եկ տռփանքով զվարճանանք մինչև առավոտ և զմայլինք սիրով. 19 Որովհետև մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել. 20 Փողի քսակն առել է իր մոտը. Լուսնի լրման օրն է տուն գնալու։ 21 Այսպես իր շատ խոսքերովը հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությունովը քշեց տարավ նրան. 22 Նա էլ իսկոյն գնաց նրա ետևիցը, ինչպես որ արջառը կ՛գնայ սպանդանոցը, և ինչպես գիժը՝ դեպի շղթայով պատժվիլը։ 23 Մինչև որ նետը ճեղքէ նրա լեարդը, ինչպես որ թռչունը շտապում է դեպի ծուղակը, և չ՛գիտե որ նա իր հոգիին համար է։ 24 Եւ հիմա, որդեակներ, լսեցեք ինձ, և ուշադրություն արեք իմ բերանի խոսքերին։ 25 Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները, և մի մոլորվիր նրա շավիղներումը։ 26 Որովհետև նա շատերին է խոցոտել ու վայր գցել, և ամեն նրա սպանածները զորավոր էին։ 27 Դժոխքի ճանապարհներն է նրա տունը, որ իջնում են, մահվան սենեակները։ Առակաց 7-րդ գլուխ

Իրական Սերը

Սերը երկայնամիտ է՝ քաղցր է. Սերը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում, անիրավության վրա չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ: Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա. Եթե մարգարեություններ կան՝ կխափանվեն. Եթե լեզուներ՝ կլռեն, եթե գիտություն՝ կխափանվի։ Ա Կորնթացիս 13:4-8

«...և այն ժամանակ կգա վերջը»:

Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց. «Զգուշացեք, որ մեկը ձեզ չխաբե։ Որովհետև շատերը կգան Իմ անունով և կասեն. «Ես եմ Քրիստոսը». Եւ շատերին կմոլորեցնեն։ Պատերազմներ և պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվեք. Որովհետև ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն թագավորության վրա. Եւ սովեր կլինեն. Եւ մահտարժամներ՝ և տեղ տեղ երկրաշարժություններ կլինեն։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, և ձեզ կսպանեն, և Իմ անունի համար ամեն ազգերից ատված կլինեք։ Եւ այն ժամանակ շատերը կգայթակղվեն, և իրար կմատնեն և իրար կատեն։ Եւ շատ սուտ մարգարեներ դուրս կգան՝ և շատերին կմոլորեցնեն։ Եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի։ Բայց ով որ մինչև վերջ համբերե՝ նա կփրկվի։ Եւ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը»։ Մատթևոս 24:4-14

Մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ...

Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով եւ Նրա զորության կարողությունով։ Եւ Աստծո սպառազինությունն հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել: Եփեսացիս 5:10-13 

Ոչինչ հոգս մի անեք...

Ուրախ եղեք Տերումն ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք։ Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց. Տերը մոտ է։ Ոչինչ հոգս մի անեք. Այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստուծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Այսուհետև, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինություն է, և թե գովություն է, այն մտածեցեք։ Փիլիպեցիս 4:4-8

ճշմարտությունը...

Եւ ճշմարտությունը կճանաչեք. Եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Հովհաննես 8:32
***
...Պիղատոսը նրան ասեց. Ի՞նչ է ճշմարտությունը։ Հովհաննես 18:38
***
...Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կյանքը. ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Հովհաննես 14:6

Եսայիա 55

Խնդրեցեք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է. Նրան կանչեցեք, քանի որ Նա մոտ է։ Ամբարիշտը թողե իր ճանապարհը, եւ անօրեն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնա Տիրոջը, եւ Նա կողորմե նրան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։ Եսայիա 55:6,7

Քեզ պիտի ողորմեմ...

  Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմություններով քեզ պիտի ժողովեմ։ Բարկությունս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց հավիտենական ողորմությունով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։ Որովհետեւ Նոյի ջրերին պես է սա ինձ համար, որ երդում արի, թե այլ եւս պիտի չանցնեն Նոյի ջուրերը երկրի վրա. Նույնպես էլ երդում արի, որ քեզ չբարկանամ եւ քեզ չհանդիմանեմ։ 
   Որովհետեւ սարերը կքաշվեն, եւ բլուրները կսասանեն, բայց իմ ողորմությունը քեզանից չի քաշվիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողորմող Տէրը։ Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիուղաներով։ Եւ քո բուրդերը կարմիր հակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատվական քարերով։ Եսայիա 54:7-12