Արյան զորությունն այսօր

   Այս աշխարհում ամեն ինչ կորցնում է իր ժամկետն ու զորությունը: Սակայն Տեր Հիսուսի Սուրբ Արյունը իր զորությունը չի կորցնում փրկելու ու մաքրելու ամեն մեղավորին: Նա այսօր էլ նույն զորությունն ունի, ինչ որ ուներ երկու հազար տարի առաջ: Նա իր զորությունը չի կորցրել նույնիսկ մեր ժամանակներում ու հավիտյան չի կորցնի: Այնպես որ դիմեք Տեր Հիսուսին, որպեսզի մաքրվեք Իր Սուրբ Արյունով: (Հիսուսի արյունով մաքրվելը տեղի է ունենում հավատքով, ո՛չ ֆիզիկապես):
   Որովհետեւ եթե ցուլերի եւ նոխազների արյունը և երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծվածներին մարմնավոր սրբություն ստանալու համար, էլ որքա՞ն ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստծուն, ձեր խղճմտանքը կսրբե այն մեռած գործերից որ կենդանի Աստծուն պաշտեք։ Եբրայեցիս 9:13,14
   Եթե ասենք թե հաղորդություն ունինք Նրա հետ, և խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտությունը չենք անում։ Բայց եթե լույսի մեջ ման գանք ինչպես Նա է լույսի մեջ, հաղորդություն ունինք իրար հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Ա Հովհաննես 1:6,7
   Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչե, բարեխոս ունինք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին։ Եւ Նա քավություն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհքի էլ։ Ա Հովհաննես 2:1,2
   Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ եւ այսօր եւ հավիտեան։ Եբրայեցիս 13:8