Անձդ ազատիր...

   ...«Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. Սարը փախիր, որպէս զի չկորչիս։» Ծննդոց 19:17
   Նկարչի աչքերի առջև բացվել էր մի հիասքանչ տեսարան. զառիվայր ժայռերի ստվերի տակ կարծես գետնից աճել էին անսովոր ձևի հսկայական քարեր, որոնք լուռ վկաներն էին մշտական մակընթացությունների: Մեկ անգամ ևս նայելով այդ տեսարանին՝ նկարիչը հարմար տեղ գտավ քարերի վրա և անցավ գործի: Նա չնկատեց, թե ինչպես սկսեց մակընթացությունը: Մի քանի մեծ քարեր արդեն հայտնվել էին ջրի տակ, բայց նա, աշխատանքով տարված, ուշադրություն չէր դարձնում դրան: Եվ հանկարծ նա լսեց տղամարդու բարձր բղավոց. մեկը կանգնած էր բարձր քարի վրա և վախեցած՝ ձեռքերով ինչ-որ նշաններ էր ցույց տալիս: Նկարիչը տեսավ, որ հայտնվել է վտանգավոր վիճակում: Քարը, որի վրա նա նկարում էր, արդեն շրջապատված էր ջրով: Նա արագ վերցրեց վրձինն ու ներկերը և իրեն ափ նետեց:
   Ավելի ուշ նրան ասացին, որ այն տեղը, որտեղ նա է եղել, անվանում են դժոխքի դարպասներ, որովհետև հանկարծակի մակընթացությունների պատճառով այդտեղ շատերն են խեղդվել:
   Կյանքում էլ շատ հաճախ այնպես է պատահում, որ մեր ամենօրյա պարտականությունների և զբաղվածության պատճառով մենք նույնպես, պատկերավոր ասած, հայտնվում են դժոխքի դարպասների առջև: Երբեմն մեզ սթափեցնում են հիվանդությունը կամ ծայրահեղ իրավիճակները: Աստված օգտագործում է այս կամ այն իրավիճակը նրա համար, որ մեզ ցույց տա մի ինչ-որ կարևոր բան: Նա ուզում է մեզ նախազգուշացնել վտանգի մասին, որի մեջ գտնվում ենք մենք. մենք կկորսվենք հավիտյան, եթե չընդունենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին: