Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ կոչումով, ո'չ թե մեր գործերուն համեմատ, հապա' Իր առաջադրության ու շնորհքին համաձայն...
  • 12 Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. Որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։ 13 Մենք Աստուծով զօրութիւն կ՛գործենք. Եւ նա կոխ կ՛տայ մեր թշնամիներին։

19 мая 2015 г.

Ընդունի՛ր մի դիրք...


Ո՞վ կա ձեզանում Տերիցը վախեցող, նրա ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարումը եւ ճառագայթ չ՛ունի. Թող նա ապավինի Տիրոջ անվանը, եւ իրան գցէ իր Աստուծո վրա։ Եսայիա 50:10
Ծեր և փորձառու մի նավաստի ասել է. <<Սաստիկ փոթորիկ և ալեկոծության ժամանակ մենք միայն մի բան կարող ենք անել՝ նավը դնել որոշակի դիրքի և սպասել>>

3 мая 2015 г.

Իմ բաժինը Դու ես, Տե´ր

«Իմ բաժինը Դու ես, Տե´ր» (Սաղմոս 119.57)

Նայիր քո ունեցվածքին, ով հավատացյալ, և համեմատիր քո բաժինը մտերիմներիդ ունեցածի հետ: Նրանցից մի քանիսի բաժինն արտերում է, նրանք հարուստ են, և հունձքը նրանց մեծ եկամուտ է բերում:

24 апреля 2015 г.

Եսայիա 35

1 Անապատն ու չոր երկիրը կուրախանա, եւ կցնծա ամային ու կծաղկի շուշանի պես։
2 Կբացուի, կծաղկի եւ կցնծա ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նրան կտրվի՝ Կարմեղոսի եւ Սարոնի վայելչությունը. Նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծո վայելչությունը։
3 Ուժովացրեք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրեք։
4 Ասեցեք թուլասիրտներին, Ուժովացեք, մի վախենաք, ահա ձեր Աստվածը գալիս է վրեժ առնելու, Աստուծո հատուցումով է գալիս Նա եւ Նա ձեզ փրկելու է։
5 Այն ժամանակ բացվելու են կույրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացվին։
6 Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պես. Եւ համրի լեզուն օրհներգելու է. Որովհետեւ անապատում ջրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։
7 Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխվի, եւ ծարավուտը՝ ջրերի աղբյուրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղեք եւ կնյուն։

15 апреля 2015 г.

Մի՛ դատեք

    Քսանչորսամյա տղան նայում է գնացքի պատուհանից դուրս ու բացականչում.
    -Հայրիկ, նայի՛ր, ծառերը մնացին հետևում:
Հայրը ժպտաց, իսկ ոչ հեռու նստած երիտասարդ զույգը կարեկցանքով նայում էր երիտասարդ տղայի երեխայական վարքագծին: Հանկարծ տղան նորից բացականչեց.

8 апреля 2015 г.

Արյան զորությունն այսօր

   Այս աշխարհում ամեն ինչ կորցնում է իր ժամկետն ու զորությունը: Սակայն Տեր Հիսուսի Սուրբ Արյունը իր զորությունը չի կորցնում փրկելու ու մաքրելու ամեն մեղավորին: Նա այսօր էլ նույն զորությունն ունի ինչ որ ուներ հենց խաչվելու պահին: Նա իր զորությունը չի կորցրել նույնիսկ մեր ժամանակներում ու հավիտյան չի կորցնի: Այնպես որ դիմեք Տեր Հիսուսին, որպեսզի մաքրվեք Իր Սուրբ Արյունով:
   Որովհետեւ եթե ցուլերի եւ նոխազների արյունը և երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծվածներին մարմնավոր սրբություն ստանալու համար, էլ որքա՞ն ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստծուն, ձեր խղճմտանքը կսրբե այն մեռած գործերից որ կենդանի Աստծուն պաշտեք։ Եբրայեցիս 9:13,14
Եթե ասենք թե հաղորդություն ունինք Նրա հետ, և խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտությունը չենք անում։ Բայց եթե լույսի մեջ ման գանք ինչպես Նա է լույսի մեջ, հաղորդություն ունինք իրար հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Ա Հովհաննես 1:6,7
Իմ որդեակներս, սա գրում եմ ձեզ որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչե, բարեխոս ունինք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին։ Եւ Նա քավություն է մեր մեղքերի համար. Եւ ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհքի էլ։ Ա Հովհաննես 2:1,2
Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ եւ այսօր եւ հավիտեան։ Եբրայեցիս 13:8

29 марта 2015 г.

Ո՞րն է քրիստոնյայի անձնազոհության պատճառը

 Շատերն արհամարհում կամ հիմար են անվանում այն մարդկանց, ովքեր առողջությունը, ուժն ու հարստությունը, ի վերջո, իրենց կյանքը տալիս են ուրիշներին, հատկապես` «անարժաններին» փրկելու համար: Խոսքը հավիտենական դատապարտությունից ու մահից փրկելու մասին է: Ինչո՞ւ են քրիստոնյաները մարդկանց հոգիները փրկելու համար զոհում ամեն ինչ: Ո՞րն է դրդապատճառը. փառասիրությո՞ւնը, ճանաչված լինելու մղո՞ւմը, ուրիշների ուշադրության կենտրոնում լինե՞լը, մեղքերը քավելու կամ դրանք փոխհատուցելու ձգտո՞ւմը: Ո՛չ: Քրիստոնյայի անձնազոհության պատճառն իր Փրկչին նմանվելու և իր Տիրոջ ճանապարհով ընթանալու մղումն է: 

7 марта 2015 г.

1 марта 2015 г.

Սատանայի երեք բառերը

Ամեն բան պատրաստ էր հավաքույթն սկսելու համար, և բոլորն սպասում էին հովվի գալուն, բայց նա ուշանում էր: Հավաքույթն սկսելու ժամն անցել էր, սակայն հովվի օգնականը չէր սկսում: Անցավ որոշ ժամանակ, և նա որոշեց վերջապես սկսել ծառայությունը:

13 февраля 2015 г.

Սաղմոս 12

1 Փրկիր, Տեր, որովհետեւ սուրբերը պակասվեցան. Որովհետեւ հավատացեալները քիչացան մարդկանց որդիների միջից։ 2 Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերի հետ. նենգավոր շրթունքներով եւ կեղծ սրտով են խոսում։

10 февраля 2015 г.

Հզոր զենքը



 Տե՛ր Աստված, Դու մեզ հզոր զենք ես տվել, իսկ մենք թույլ ենք տվել, որ այն ժանգոտվի: Մենք թույլ ենք տվել, որ այդ հզոր ուժը անտարբերության մատնվի, և այն նիրհել է: Մի՞թե սեփական մարմնի հանդեպ հանցագործություն չի լինի, եթե մարդուն տան աչք, բայց նա չցանկանա այն բացել, կամ տան ձեռքեր, բայց նա չցանկանա դրանք բարձրացնել...